News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի ձեռք բերման և շրջանառության դեմ։

Ծառայությունից NEWS.am_ին հայտնում են, որ Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների ծառայողները 2024 թվականի հունվարի ընթացքում պարբերաբար իրականացրել են խուզարկություններ թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։

Արդյունքում՝ հիմնարկների խցերում, կացարաններում, բնակելի գոտու այլ տարածքներում հայտնաբերվել են ընդհանուր 139,53 գրամ քաշով տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներ, 67 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 62 պարագաներ, 7 wi-fi սարք, 13 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։

Նշված արգելված իրերն ու թմրանյութերին նմանվող զանգվածները հայտնաբերվել են սանհանգույցներից՝ օդափոխման համակարգի խողովակներից, կախովի առաստաղների տակից, ազատազրկված անձանց հագուստներից և նախապես պատրաստված այլ թաքստոցներից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
«Սիրահարների այգում» օդաճնշիչ ատրճանակով հարվածել է օտարերկրացու գլխին, հափշտակել պայուսակը․ երիտասարդը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում…
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն
Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման...
Վազգեն Սաղաթելյանը կմնա կլանքի տակ. դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է կալանքի դեմ բողոքը
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են...
Որպես անհետ կորած որոնվող Ջաթին Շարման հայտնաբերվել է. նա Երեւանի տարբեր վայրերում շինաշխատանքներ է կատարել
Կատարվում է նախաքննություն...
Ամենաշատ