News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորքերի հետ համատեղ ազգային բանակի խոշոր զորավարժությունները, հայտնում է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«ՆԱՏՕ-ի ռազմական համատեղելիությունը կարևոր է արդյունավետ համագործակցության և ընդհանուր նպատակներին հասնելու համար։

Համակարգերի, ընթացակարգերի և հաղորդակցությունների համատեղելիության շնորհիվ դաշնակիցները կարող են արձագանքել սպառնալիքներին և գործողություններն իրականացնել ավելի արագ և արդյունավետ», - նշվում է զեկույցում։

Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 10 երկրի մոտ 20 հազար զինվոր և 3,5 հազար միավոր զինտեխնիկա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ