News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը լուրջ դերակատարում ունեցավ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու գործում, առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան. Արիֆ Յունուսով: Իհարկե, Յունուսովը դրա մասին ոչ մի ապացույց չի ներկայացրել։

Նա պարզաբանել է, որ դա վերաբերում է ինչպես 2020, այնպես էլ 2023 թվականների ռազմական գործողություններին։

Յունուսովը ուշագրավ է անվանել, որ ռուս խաղաղապահները չեն լքել Ղարաբաղը։

«Ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանում իշխանություն փոխվի կամ Ռուսաստանը փլուզվի։ Ադրբեջանցի լիբերալները վստահ են Ուկրաինայի հաղթանակում եւ կարծում են, որ դա կբերի իշխանափոխության նաեւ Ադրբեջանում։ Ալիևի ռեժիմը սերտորեն կապված է Ռուսաստանի իշխանությունների հետ»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Յունուսովն ու կինը մի քանի տարի առաջ վտարվել էին Ադրբեջանից և տեղափոխվել Եվրոպա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ