News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ապրիլի 7-ին ադրբեջանական կրակոցից վնասված տան տերը՝ Մուրադ Ղավալբաբունցը, NEWS.am-ին պատմեց, որ այսօր առավոտյան իր տուն են այցելել ԵՄ դիտորները։

«ԵՄ-ից էին այսօր առավոտյան եկել, ես տանը չեմ եղել, հարսն է եղել։ Եկել էին էնքանա որ տեսնեին ոնց են խփել»,- պատմեց նա։

Անդրադառնալով դեպքին՝ Մուրադ Ղավալբաբունցը պատմեց, որ կրակոցները հնչել են այն ժամին, երբ ընտանիքի անդամները քնած են եղել․ «Քնած ենք եղել։ Գիշերը 00։30-00։40-ի սահմաններում է եղել կրակոցը։ Որ կրակոցներ եղան, մենք այլ սենյակ գնացինք։ Սենյակում, որի պատուհանին կրակել են մայր ու երեխաներն են եղել։ Տան վրա կոնկրետ չեն կրակել, կպել է ուղղակի պատուհանին։ 2 փեղկանի լուսամուտ է եղել։ Սենյակի մեջի ապակիները կորտվել են»։

Տեղ գյուղի բնակիչը պատմեց, որ ադրբեջանական կողմը կրակել է հենց այն պատուհանին, որի սենյակում քնած է եղել Մուրադ Ղավալբաբունցի մայրն ու երեխաները․ «Մերս հենց լուսամուտի տակ քնած է եղել։ Բախտը բերել է, որ մի քանի օր առաջ պատուհանից մի փոքր տեղափոխել էինք, տարել էինք պատի տակը։ Ապակիները սաղ թափվելու էր անկողնու վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ