Ռուսաստանի ԱԳ նախարարությունը նոյեմբերի 14-ին կանչել է Տաջիկստանի դեսպանին, որպեսզի մեկ անգամ եւս քննարկի ձերբակալված օդաչուների ճակատագիրը եւ նրանց ազատման հույս է հայտնել:
Միեւնույն ժամանակ, Տաջիկստանի դատախազությունը եւս մեկ քրեական գործ է հարուցել «Rolkan Investments Ltd» ավիաընկերության ղեկավար Սերգեյ Պոլույանովի նկատմամբ, որի ներկայացուցիչներն են դատապարտված օդաչուները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պոլույանովին նույն մեղադրանքն են ներկայացրել, ինչ Վլադիմիր Սադովնիչեմին եւ Ալեքսեյ Ռուդենկոյին` սահմանի խախտում, մաքսանենգություն եւ միջազգային թռիչքների կանոնների խախտում:
Դեսպան Դոստեիւը, ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, խոստացել է «ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացնել հանրապետության ղեկավարին», վստահություն հայտնելով, որ «փոխադարձ ընդունելի որոշում կկայացվի այս հարցում»:
Միեւնույն ժամանակ, շարունակվում է Ռուսաստան անօրինական ներգաղթած տաջիկների արտաքսումը: Ըստ «Նեզավիսիմայա Գազետայի», Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների պահման կենտրոնում գրեթե 300 տաջիկ կա: Ստուգումներ են սկսվել նաեւ Ռուսաստանի այլ շրջաննորում, մասնավորապես` Պետերբուրգում, շուտով նաեւ Սիբիրում: Աղբյուրները հայտնում են, որ պատրաստվում են արտաքսել եւս 10 հազար տաջիկների:



























