News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, որը քննադատներն անվանում են ռուսական օրենք, հայտնել է NewsGeorgia-ն։ Պատգամավորներն 84 ձայնով քվեարկել են օրինագծին նախնական տարբերակով հաստատելու օգտին։ Դեմ են արտահայտվել չորս պատգամավոր:

Գրեթե ամբողջ ընդդիմությունը ի նշան բողոքի լքել է նիստը և չի մասնակցել քվեարկությանը։ Ռուսթավելի պողոտայում ընթացող հանրահավաքին միացել են իշխանությունների հակառակորդները։ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Նախագահն իր հերթին վետո էր դրել օրինագծի վրա:

Վրաստանբի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրենքն անվանել է « էությամբ և ոգով ռուսական», որը հակասում է սահմանադրությանը և «բոլոր եվրոպական չափանիշներին», ինչպես նաև խոչընդոտ է Վրաստանի եվրոպական ճանապարհին։ Իրենց մոտիվացիոն դիտարկումներում նա առաջարկել է, որ օրենքը գործի միայն մեկ օր, իսկ դրանից հետո չեղյալ համարվի։

Վետոյի հաղթահարումից հետո օրենքը վերստին կուղարկվի նախագահին՝ ստորագրության։ Եթե ​​Զուրաբիշվիլին դարձյալ չստորագրի օրենքը, այն կստորագրի ու կհրապարակի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Հրապարակումից հետո օրենքն ուժի մեջ կմտնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ