Իսպանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:  Հաղթող կուսակցությունը  կստանա կառավարություն ձեւավորելու իրավունք, իսկ վերջինս առաջնորդը կդառնա վարչապետ: Ընտրողների ավելի քան 45% -ը պաշտպանում է պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը», որը, ինչպես եւ ակնկալվում է,  հաղթանակ կտանի կառավարող սոցիալիստական կուսակցության նկատմամբ եւ կառավարություն կձեւավորի, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:

«Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Մարիանո Բրեյը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր  հաղթահարել դանդաղ տնտեսական աճը  եւ գործազրկության բարձր մակարդակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին վարչապետ  Խոսե Լուիս Սապատերոն արձակել էր խորհրդարանը` հայտարարելով, որ կառավարությունը պետք է կենտրոնանա տնտեսական խնդիրների վրա: Վերջերս Սապատերոն, ով պաշտոնն զբաղեցնում էր արդեն  8 տարի, հայտարարեց հեռանալու մասին: