Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բաքուն հրաժարվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։

«APA-ին հաջողվել է պարզել արտաքին գործերի նախարարների հանդիպման չկայացման պատճառի որոշ մանրամասներ։ Դիվանագիտական ​​աղբյուրներն APA-ին հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդես է եկել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։ Բլինկենը պնդել է միջնորդել հանդիպմանը:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությամբ Բլինկենը մտադիր էր ԱՄՆ-ին վերաինտեգրել խաղաղության գործընթացին։ Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է հանդիպում անցկացնելու՝ Բլինկենի առաջարկը։

Պատճառն այն է, որ «ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմը Ադրբեջանի նկատմամբ անարդար, կողմնակալ քաղաքականություն է վարում»։

«Հետևաբար, Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին և դա նպատակահարմար չի համարում»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ Այս հանդիպումը չի կայացել Ադրբեջանի կողմից ԱՄՆ միջնորդությունը չընդունելու պատճառով»,- գրում է հրատարակությունը։