Քիչ առաջ NEWS.am-ի թղթակիցը ականատես է եղել, որ Երեւանի Պռոշյան փողոցում գտնվող շտապօգնության կայանի առջեւ բազմաթիվ ոստիկաններ ու ԱԻՆ աշխատակիցներ են հավաքված: Պարզվել է, որ անհայտ մի քաղաքացի ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ այդ շտապօգնության կայանի շենքում ռումբ կա տեղադրված:
Այս պահին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն ու սակրավորները զննում են շենքի տարածքը, սակայն դեռ ռումբ չի հայտնաբերվել: Շենքի աշխատակիցներին տարհանել են:
Դեռ պարզ չէ, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը:




























