ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող դրույթների վիճարկման վերաբերյալ դիմումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության:

Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից»։

Հիշեցնենք, որ հունվարից ուժի մեջ են մտել հարկային փոփոխություններ, որոնց համաձայն՝ փաստաբանները նախկին 5 տոկոսի փոխարեն այժմ ստիպված են 38 տոկոս հարկ վճարել: