Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «արդյունավետ» զրույց է ունեցել Բունդեսթագի ընտրություններում հաղթած Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի հետ, որը խոստացել է աջակցել Ուկրաինային։
«Ես արդյունավետ զրույց ունեցա Բունդեսթագի ընտրություններում հաղթած ՔԴՄ կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի հետ։
Մենք պայմանավորվել ենք մեր դիրքորոշումների շուրջ, և ես բարձր եմ գնահատում նրա աջակցությունը»,- Х սոցիալական ցանցում գրել է Զելենսկին:
Նա նշել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում ՝ եվրոպական անվտանգությունը վերականգնելու և մարդկանց կյանքը պաշտպանելու Գերմանիայի ջանքերը։
«Մենք հիշում ենք, որ Գերմանիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման առաջատարն է և վճռորոշ դեր է խաղում մեր ֆինանսական կայունության ապահովման գործում։
«Ֆրիդրիխ Մերցի հետ պայմանավորվել ենք հետագա համագործակցության և շփումների շուրջ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։





























