Այսօր` դեկտեմբերի 23-ին, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել:

Սիրիական հեռուստատեսությունը նորությունների արտակարգ թողարկմանը հայտնել է «երկու ահաբեկչական ակտերի» մասին, որոնք ուղղված են եղել երկրի անվտանգության ուժերի դեմ: Զոհերի եւ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Պատասխանատվությունը իշխանությունները բարդել են «Ալ-Քաիդա»-ի վրա:

Պաշտոնական տվյալներով, պայթյունները տեղի են ունեցել պետանվտանգության վարչության կենտրոնակայանում եւ եւս մեկ շենքում:

Ականատեսների վկայությամբ, պայթյուններն այնքան ուժեղ են եղել, որ դրանք լսելի են եղել քաղաքի տարբեր շրջաններում:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ պայթյուններին կրակոցներ են հետեւել: