News.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Միկրոշրջան թաղամասում գտնվող շինությունում կախված է հայտնաբերվել Հրազդանում հայտնի հրուշակագործ, «Միլի տորթեր»-ի հիմնադիր 40 ամյա Ս. Պ-ն:

Ներքին գործերի նախարարությունից  NEWS.am-ին հայտնեցին, որ  մարտի 31-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի բնակիչ 40 ամյա Ս. Պ-ն կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ դեպքի առթիվ  մարտի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեզ հայտնի դարձավ, որ Ս. Պ.-ն ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Կնոջը ճանաչողները պատմում են, որ նա տաղանդավոր հրուշակագործ էր, երկար տարիներ զբաղվում էր տոնական տորթերի պատրաստմամբ: Նրա պատրաստած տորթերը զարդարել են անգամ հայտնի հասարակական և մշակութային գործիչների միջոցառումները:

Երիտասարդ կնոջ հոգեհանգիստը տեղի կունեն այսօր՝ ապրիլի 2֊ին Հրազդանի Միկրոշրջան թաղամասի սգո սրահում:

486103378_3816235928688071_4419761309847307308_n.jpg (723 KB)

486671170_1309159057039098_2339791638390412798_n (1).jpg (34 KB)