Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տաշիր գրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին։
«Սա Հայաստանի Հանրապետությունն է։
Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,– հավելել է նա։
Նշենք, որ այս պահին Երևանում հատուկջոկատայինները խուզարկում են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի տունը:
Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ քիչ առաջ Կարապետյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ գործարարն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։
«Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»,– ասել է Կարապետյանը։




























