Կիմ Չեն Իրին հետմահու շնորհել են ԿԺԴՀ-ի գեներալասիմուսի կոչում: Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական ռազմական կոմիտեի, պաշտպանության պետական կոմիտեի եւ երկրի ազգային գերագույն ժողովի նախագահության համապատասխան որոշումը հրապարակվել է փետրվարի 14-ին: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ):
Ըստ որոշման` Կիմ Չեն Իրը միջոցներ է ձեռք առել «Կորեական ազգային բանակի հզորացման համար, որոնց հիմքը դրել էր գեներալասիմուս Կիմ Իր Սենը, պատվով ապահովել է սոցիալիստական երկրի պաշտպանությունը եւ անմահ ներդրում է ունեցել համընդհանուր խաղաղության եւ կայունության հաստատման գործում»: Նա նաեւ ԿԺԴՀ-ը դարձրել է «ռազմական միապետություն, ԱՄՆ-ի եւ իմպերիալիզմի պայքարում հաղթող է դուրս եկել եւ դրանով էլ ցուցաբերել է անմահ նվաճումներ երկրի եւ հեղափոխության առաջ», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Կիմ Չեն Իրի վախճանվելուց հետո ԿԺԴՀ-ը գլխավորեց նրա կրտսեր որդի Կիմ Չեն Ընը, որն ստանձնեց Կորեական ազգային բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնը: Փետրվարի 16-ին ԿԺԴՀ-ում նշվելու է Կիմ Չեն Իրի 70-ամյակը` որպես «Փայլող աստղի օր»:




























