Ուիթնի Հյուսթոնը խեղդվել է լոգարանում. այդպիսին է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Ընդ որում, փորձագետների եզրակացության մեջ նշվում է, որ մահացածի օրգանիզմում հայտնաբերվել են կոկայինի եւ այլ թմրանյութերի հետքեր: Սակայն կոկայինը երգչուհու սրտի անբավարավածության հետ միայն խթաններ են եղել, որոնք նպաստել են Հյուսթոնի մահվանը: Փորձաքննության արդյունքները մատնանշում են, որ Հյուսթոնը տառապել է թմրանյութերի կախվածությունից:
Փորձաքննության տվյալների հրապարակումը թույլ կտա դադարեցնել երգչուհու մահվան վերաբերյալ շահարկումները, որոնք չէին դադարում նրա մահվան պահից սկսած, հայտնում է «Ռոսբալտը»:
Ուիթնի Հյուսթոնը վախճանվել է փետրվարի 11-ին` Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի իր համարում, ուր նա ժամանել էր Grammy մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Երգչուհուն հյուրանոցի լոգարանում գտել էին մահացած:




























