Բրիտանացի երգչուհի Ադելը ամերիկյան շաբաթաթերթ Entertainment Weekly-ի վարկածով ճանաչվել է մեր ժամանակի մեծագույն արտիստ:
23-ամյա սոուլ-երգչուհին հրատարակչության անցկացրած «Մեր ժամանակի 30 մեծագույն արտիստները» հարցման ընթացքում առաջ է անցել ամերիկյան աստղ Թեյլոր Սվիֆթից եւ ռեփեր Դրեյքից, որոնք, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղեր են զբաղեցրել:
Անվերապահ հաղթանակի պատվին ամսագիրն Ադելին տեղադարել է իր նոր համարի շապիկին, հաղորդում է Fashiontime-ը: Թոփ-10-ում են ընդգրկվել Քերի Անդերվուդը, Քեթի Փերին, Ջեք Ուայթը, Նիքի Մինաժը, Black Keys-ը, Mumford & Sons-ը եւ Ռիհանան:




























