Լենոնի եւ նրա կնոջ` Յոկո Օնոյի երկու մերկ լուսանկարները ներկայացվելու են ապրիլի 12-ին Դորսեթում կայանալիք աճուրդին:
Այդ նկարները օգտագործվել են Beatles-ի «Չավարտված երաժշտություն. երկու կույս» ալբոմի ձեւավորման ժամանակ` 1968 թվին: Ընդ որում, երաժշտական շատ խանութներ հրաժարվում էին տարածել ալբոմը` պրովոկացիոն ձեւավորման համար:
Բացառիկ լուսանկարների ներկայիս տերը պատահաբար է հայտնաբերել դրանք Դորսեթում` մոր տան նկուղում, հաղորդում է Life News-ը:
Duke աճուրդի կազմակերպիչները հայտարարել են, որ դրանց մոտավոր գինը կազմում է 1300 դոլար:





























