Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ռադիոթերապիայի հերթական կուրսն է ստացել Հավանայում եւ վերադարձել Կարակաս:

«Կապրենք եւ կհաղթենք»,-գրել է Չավեսը Twitter-ի իր էջում:

Չավեսը պետք է անցնի ռադիոթերապիայի եւս երկու կուրս: Նա արդեն երեք կուրս ստացել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Կուբայում հեռացրել էին Վենեսուելայի ղեկավարի` աղիքային ուռուցքը: Ինչից հետո երեք շաբաթվա ընթացքում Չավեսը վերականգման կուրսեր է անեցել Հավանայում, իսկ հետո վերադարձել հայրենիք: