Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն ապրիլի 12-ին Սինգապուրից վերադարձել է հայրենիք: Նախագահին դիմավորողները հայտնել են, որ նա միանգամայն առողջ տեսք ուներ` ի հակառակ այն լուրերի, թե նրան Սինգապուր էին տեղափոխել ծայրաստիճան վատ վիճակում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, երկու օր առաջ ավստրալիական ABC հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ 88-ամյա Մուգաբեն քաղցկեղով հիվանդ է եւ նրա վիճակը ծանր է:

Միաժամանակ Զիմբաբվեի կառավարության ներկայացուցիչները ժխտել են երկրի նախագահի հիվանդության մասին լուրերը` պնդելով, որ Ռոբերտ Մուգաբեն Սինգապուր էր ուղեւորվել միայն այն բանի համար, որպեսզի աջակցեր Սինգապուրյան համալսարան ընդունվող իր դստերը: Սակայն  այդ համալսարանում ընդունելությունը կսկսվի միայն սեպտեմբերին:

Ըստ Հարարեից ստացվող լուրերի` աֆրիկյան քաղաքականության  առաջնորդ Մուհաբեն, որը կառավարում է Զիբաբվեն 1980 թվականից, դուրս էր եկել օդանավակայանից` առանց լրագրողների հետ շփվելու: Նրան դիմավորել են կառավարության անդամների մի խումբ եւ երկրի վարչապետը: