Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կստորագրվի ռազմա-տեխնիկական համագործակցության նոր համաձայնագիր: Այդ մասին ապրիլի 12-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, Հայաստանում տեղի է ունենում ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի նիստը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով, առաջիկայում նիստի կարեւոր արդյունքը կդառնա ռազմա-տեխնիկական համագործակցության մասին նոր համաձայնագրի ստորագրումը: «Քննարկումների եւ փակ աշխատանքային նիստի արդյունքներով, մենք եկել են համաձանության` Հայաստանի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ ստորագրելու համաձայնություն նոր ռազմա-տեխնիկական համագործակցության մասին, որը հնարավորություն կտա մինչ օրս առկա բոլոր խոչընդոտները շրջանցելու եւ ռազմա-արդյունաբերական ձեռնարկությունների ուղիղ շփման համար: Դա կարեւոր է, քանի որ խոսքը այն ոլորտի մասին է, որտեղ համագործակցության համար բազմաթիվ լուծումներ են անհրաժեշտ: Մենք հարցը բարձրացնում ենք միջկառավարական մակարդակով»,-նշել է Բաղդասարյանը: Նրա խոսքով, նոր համաձայնագիրը հնարավորություն կտա զգալիորեն խորացնել համագործակցությունը:
Նշենք, որ ՌԴ-ն նման համաձայնագիր ունի միայն Բրյուսելի հետ: Հայաստանի ՊՆ-ի եւ ՌԴ ռազմատեխնիկական հարցերով համագործակցության դաշնային գործակալության միջեւ արդեն գործում է համաձայնագիր` ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցելու վերաբերյալ:
Արթուր Բաղդասարյանը նաեւ հայտնել է, որ վաղն առավոտյան Անվտանգության խորհրդում տեղի կունենա եւս մեկ քննարկում` կապված Հայաստանի տարածքում ՀԱՊԿ ՕՀԿՈւ-ի զորավարժությունների հետ:




























