WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առաջին հաղորդումը Russia Today-ում եթեր կհեռարձակվի ապրիլի 17-ին:

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Իզվեստիա»-ին պատմել է, որ հաղորդումը եթեր կհեռարձակվի միանգամից երեք լեզուներով` անգլերեն, իսպաներեն եւ արաբերեն:

Հիշեցնենք, որ հունվարին հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայում տնային կալանքի ենթարկված Ջուլիան Ասանժը համաձայվել է «Աշխարհը վաղը» (The World Tomorrow) վերտառությամբ հաղորդաշարը վարել, որը եթե դուրս կգա Russia Today ալիքով: