ԱՄՆ-ում 90 տարեկան հասակում վախճանվել է հայկական ծագում ունեցող օպերային հայտնի երգչուհի Լիլի Չուգասզյանը:
Լիլի Չուգասզյանը որպես մենակատար հանդես էր գալիս «Մետրոպոլիտեն-օպերա»-ում, 290 անգամ բեմ է դուրս եկել, գրում է «New York Times»-ը:
60-ականներին նա եղել է աշխարհի ամենահայտնի կոնտրալտոներից մեկը:
Հայ ներգաղթյալների դուստրը` Լինին ծնվել է Չիկագոյում 1921 թվականին: Նրա պրոֆեսիոնալ դեբյուտը կայացել է 40-ականներին:
1962 թ.-ին նա հանդես է եկել Նյու Յորքում` «Մետրոպոլիտեն-օպերա»-ի բեմում:




























