Իր կրծքով հայտնի ամերիկյան դերասանուհի եւ ֆոտոմոդել Փամելա Անդերսոնը որոշել է իր կուրծքը փոխել նորով, իսկ հինը աճուրդի հանել:
Պլաստիկ վիրաբույժի մոտ վերջին այցելության ժամանակ, վերջինս Անդերսոնին խորհուրդ է տվել հին ինպլանտները փոխարինել նորով, հաղորդում է MusRing պորտալը:
Ներկայումս Փամելա Անդերսոնի կրծքի մեկնարկային գինը դեռ հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, պոտենցիալ գնորդը ստիպված է լինելու լավ թեթեւացնել իր դրամապանակի պարունակությունը:




























