Ապրիլի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Տավուշ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի ձախակողմյան հենապատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 76-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մանանդյան փողոցի թիվ 17/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու եւ նրա հայտնաբերելու ուղղությամբ:
Ապրիլի 17-ին, ժամը 22.30-ին, «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ֆրանսիայի հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում էլ կատարվում է քննություն:

























