Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրիլի 22-ին տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Տարածքային ընտրական հանձնաժողովին քվեաթերթիկների եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի տրամադրման վերջնաժամկետը ապրիլի 19-ն է:
Ընտրությունները կանցկացվեն Ասկերանի շրջանի Հովսեփավան, Սարդարաշեն, Մարտակերտի Կոճողոտ, Կուսապատ, Մաղավուզ, Նոր կարմիրավան եւ Չափար, Մարտունու շրջանի Աշան, Ճարտար, Ջիվանի եւ Քերթ, Քաշաթաղի ք. Կովսական, գ. Քարատակ, Դիցմայրի, գ.Կերեն, գ.Գրհամ, գ.Սպիտակաշեն, Միրիկ, Վուրգավան համայնքներում:
ԼՂՀ ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ նախընտրական քարոզչությունը մեկնարկել է ապրիլի 3-ին եւ կավարտվի ապրիլի 20-ին: ՏարԸՀ կողմից համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության կազմման վերջնաժամկետը ապրիլի 24-ի ժամը 20.00-ն է: Դատարանում կամ ՏարԸՀ-ում բողոք լինելու դեպքում` վերջնաժամկետը ապրիլի 27-ի ժամը 20.00-ն է:




























