Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքները` 01.04.2012թ-17.04.2012թ. ժամանակահատվածի համար:

Ինչպես NEWS.am –ին հայտնեցին ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում ներկայացվել է նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների, ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար ծախսված գումարի (շուկայական արժեքով) ընդհանուր չափի, այդ ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամներից կատարված ծախսերի փաստացի չափի, հիմնադրամների միջոցներից կատարված` հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամների միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամներում մնացած միջոցների, ինչպես նաև ապրանքների եւ ծառայությունների ձեռք բերման հետ կապված, դեռ չվճարված, դրամական պարտավորությունների չափի մասին տեղեկատվություն:

Նշենք, որ ապրիլի 16-ի դրությամբ ՀՀԿ նախընտրական հիմնադրամ է փոխանցվել 77 մլն 886 հազար 780 դրամ, մնացել է27 մլն 877 հազար դրամ:

«Ժառանգություն» կուսակցություն` փոխանցվել է 72 մլն 797 հազար 400 դրամ, մնացել է 37,5 մլն դրամ:

ԲՀԿ ` փոխանցվել է 54 մլն դրամ, մնացել է 18 մլն 403 հազար 440 ՀՀ դրամ:

ՀՅԴ` փոխանցվել է 23 մլն 148 հազար դրամ, մնացել է 2 մլն 994 հազար 140 դրամ:

«Հայ ազգային կոնգրես»` փոխանցվել է 4 մլն 599 հազար դրամ, մնացել է 1 մլն 111 հազար դրամ:

ՕԵԿ` 22 մլն 613 հազար 400 դրամ, մնացել է 5 մլն 695 հազար դրամ:

Դեմոկրատական կուսակցություն` փոխանցվել է 2 մլն 55 հազար դրամ, մնացել է 55 հազար դրամ:

Կոմունիստական կուսակցություն` փոխանցվել է 1 մլն 4 հարյուր հազար դրամ, մնացել է 884 հազար 885 դրամ:

«Միավորված հայեր»` փոխանցվել է 490 հազար 980 դրամ, որից մնացել է 146 հազար դրամ: