Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին սգո երթ է կազմակերպել Ավստրայի հայ ուսանողական եւ երիտասարդական կազմակեպությունը (ASV):
Երթը, որի ընթացքում հայ երիտասարդները Վիեննայի փողոցներում հնչեցրել են հայրենասիրական երգեր, սկսվել է քաղաքի Սուրբ Հռրփսիմե եկեղեցուց՝ ավարտվելով Վիեննայի ամենաբազմամարդ հատվածում՝ կենտրոնական հրապարակում գտնվող Շտեֆանսդոմ (Stephansdom) եկեղեցու մոտ:
Այստեղ հայ համայնքի երիտասարդները տարբեր լեզուներով տեղեկատու թերթիկներ են բաժանել անցորդներին՝ նրանց ներկայացնելով 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից սանձազերծված Հայող ցեղասպանության իրողությունը:




























