Երեւանի Սվաճյան փողոցի 44 շենքի շքամուտքում մի խումբ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի (ՀԱԿ)  եւ ՀԱԿ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանի գործով ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Գործով ձերբակալվածներ չկան դեռեւս հարցաքննություններ են ընթանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը (ՀԱԿ) հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի 44 շենքի շքամուտքում մի խումբ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն եւ ՀԱԿ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին: Ապրիլի 16-ին ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել նախաքննության: Պարզվել է, որ Բաբկեն Գարոյանին ծեծի է ենթարկել Վարդան Վարդանյանը (համատիրության նախագահ):