Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` ԸԸՀ-ն, ընթացք է տվել ԱԺ պատգամավոր, տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանի դեմ նույն ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքին: Այդ մասին գրում է «168 ժամը»:
«Փաշինյանը հանձնաժողովից պահանջում է Ալեքսանյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան`վկայակոչելով Սամվել Ալեքսանյանի կողմից քարոզարշավի ընթացքում «Ընտրական օրենսգրքով արգելվածգործողություններ կատարելու մասին» իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները:
Դիմումը օրենքով սահմանված կարգով մակագչրված է, հանձնաժողովն ուսումնասիրում է մատնանշված խնդիրները, սահմանված ժամկետում կհրավիրի նիստ եւ որոշում կկայացնի` դատարան դիմելու կամ բողոքը մերժելու մասին»,- գրում է «168 ժամ» թերթը:




























