Թերթը գրում է, որ օրերս թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սեդրակ Սարոյանն իր ընտրողների հետ ունեցած բակային հանդիպումներից մեկի ժամանակ  ահա այսպիսի մի զավեշտալի  միտք է հնչեցրել. ««Ես այնպիսի պատգամավոր եմ եղել, որ սկի մի անգամ ԱԺ-ից ձենս չեմ բարձրացրել»,- գլուխ է գովել Սարոյանը ու դառնալով ընտրողներին հարցադրում է արել. «Ձեր իմացածով պատգամավորը ո՞նց կըլի, միայն տելեվիզորների մեջ երեւալո՞վ: Ես ձեր համար էսքան դպրոց, բակ եմ կառուցել, ասֆալտ եմ փռել, մի օր էդ մասին խոսե՞լ  եք»: Իսկ երբ Էջմիածնի երրորդ մասի բնակիչներից մեկը հակադարձել է պատգամավորին` ասելով, որ ուրիշի արածը պետք չի, որ պատգամավորն իրեն վերագրի, Սարոյանը զարմացած արձագանքել է. «Այ մարդ, բան կա ասեք անեմ, ավտոն որ ավտո ա, մինչեւ խոդ չտաս, չի գնա»»,- գրում է  «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: