Թիվ 5 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Սուրեն Սիրունյանը ոչ մի ծրագիր չի առաջարկել իր ընտրողներին, քանի որ չի ցանկանում նմանվել մյուս բոլոր թեկնածուներին: Այս մասին նա նշել է այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ինչ ասես խոսք են տալիս ու չեն կատարում: Չեմ ցանկանում նմանվել նաեւ նրանով, որ հիմա արդեն մոդա է դարձել, որ ասում են ընտրեք, որ փնտրեք»,- ավելացրեց Սուրեն Սիրունյանը, հավելելով, որ իր նպատակն է նպաստել արդար ու ազատ ընտրությունների անցկացմանը:

Հիշեցնենք, որ նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը ազատ արձակվելուց որոշ ժամանակ անց հեռացել է Հայ ազգային կոնգրեսից: Նա սկզբում մտադիր էր առաջադրվել թիվ 4 ընտրատարածքում, սակայն տեղեկանալով, որ այդ ընտրատարածքում առաջադրված են «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը եւ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, առաջադրվեց հարեւան թիվ 5 ընտրատարածքում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի