Թիվ 7 ընտրատարծքում պատգամավորության թեկնածու Տիգրան Գրիգորյանի կարգախոսն է «Միացիր փոխենք», քանի որ ոչ ոք չի կասկածում, որ երկրում փոփոխություններն առաջին անհրաժեշտության հրամայական են: Այս մասին նա ասել է այսօր` ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսում:
Տիգրան Գրիգորյանի խոսքով, երիտասարդ քաղաքացիների շահերից է բխում երկրում որոշակի փոփոխություններ անելը, որովհետեւ «մենք ուզում ենք ապրել այս երկրում, ստեղծագործել եւ մասնակիցը լինել նրա կայացմանն ու հեռանկարների կերտմանը»:
Վերջինս նաեւ նշեց, որ քարոզարշավի ընթացքում հանդիպել է տեղեկատվական շրջափակման, քանի որ շոշափվել է մրցակից երկու թեկնածուների անունները, իսկ մյուս երկուսինն անտեսվել է: Նա նաեւ դժգոհեց, որ ցուցատախտակների բախշվածությունն անհամաչափ է, որոնց վրա փակցվում են նախընտրական պաստառները: Նրա խոսքով, ոչ իշխանական եւ անկուսակցական թեկնածուների նախընտրական պաստառները պատռվում են, ինչը «պատիվ չի բերում քաղաքական գործընթացներին»:
Ի դեպ, Տ. Գրիգորյանը հայտնեց, որ դիմել է ընդդիմադիր քաղաքական ուժերին` ընտրագրավով օգնելու հարցում, բայց համագործակցությունը չի ստացվել եւ ընկերներն ու թիմակիցներն են հանգանակություններով օգնել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























