«Առավոտի» ունեցած տեղեկություններով` ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ցմահ ազատազրկում է սպառնում, քանի որ խոսքը կանխամտածված դաժան սպանության մասին է: Հասկանալով դա` Սարգսյանը, ըստ թերթի աղբյուրի, որոշել է համագործակցել նախաքննության հետ և բացահայտել սպանության պատվիրատուներին:
«Առավոտ». Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մեջ մեղարվողը կբացահայտի
Տեղադրություն




























