ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՇՈՏԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի 2ա) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից։
Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում կասեցվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։





























