Նավթի գները հինգշաբթի օրվա դրությամբ նվազում են։ Դա տեղի է ունեցել նախորդ օրվա աճից հետո, որը պայմանավորված էր ամերիկա-իրանական բանակցություններում առաջընթացի բացակայությամբ։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են 96,69 դոլարով (մեկ բարելի դիմաց), ինչը 1,34 դոլարով (1,37%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման համեմատ։ Չորեքշաբթի դրանք թանկացել էին 1,87 դոլարով (1,9%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 98,03 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում նոյեմբերյան WTI նավթի ֆյուչերսների գինը նվազել է 1,52 դոլարով (1,68%)՝ մեկ բարելի համար հասնելով 88,90 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել է 1,04 դոլարով (1,2%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 90,42 դոլարի։

Սեպտեմբերին Brent-ը թանկացել է մոտ 14%-ով, իսկ WTI-ն՝ 5%-ով։