ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բախվել է ուժեղ ճնշման՝ Իրանում իրականացվող գործողության պատճառով։ ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերլուծում են, թե ինչպիսին կլինի Թեհրանի պատասխանը, եթե ԱՄՆ նախագահը միակողմանի հաղթանակ հռչակի, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ամերիկյան հետախուզական ծառայությունները ուսումնասիրում են, թե ինչպես կարձագանքի Իրանը, եթե Թրամփը հայտարարի միակողմանի հաղթանակի մասին երկամսյա պատերազմում, որը խլել է հազարավոր կյանքեր և դարձել քաղաքական սպառնալիք Սպիտակ տան համար», — նշված է հոդվածում։

Նյութում նշվում է, որ թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել, և Թրամփը միանգամայն կարող է ուժեղացնել ռազմական գործողությունները, արագ դեէսկալացիան կարող է նվազեցնել նախագահի նկատմամբ քաղաքական ճնշումը։ Սակայն դա կարող է նաև հանգեցնել նրան, որ Իրանը վերականգնի իր միջուկային և հրթիռային ծրագրերը՝ վտանգ ստեղծելով ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների համար։