ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը նավթի շուկայում գնաճի նոր ալիք կբարձրացնի՝ հասցնելով մեկ բարելի արժեքը մինչև 140 դոլարի։ Նման կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակ և ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Սա ԱՄՆ վարչակազմին տրված հերթական անօգուտ խորհուրդն էր այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին [ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ] Բեսենթն է։ Հենց նրանք են առաջ մղում [Իրանի] շրջափակման քաղաքականությունը, ինչի հետևանքով նավթի գները հասել են 120 դոլարի և ավելի։ Հաջորդ կանգառը 140 դոլարն է»,— գրել է նա X-ում։

Ղալիբաֆը նաև նշել է, որ ԱՄՆ-ի խնդիրը «տեսության մեջ չէ, այլ մտածելակերպի»։