Իրանի ծովային շրջափակումը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի Միացյալ Նահանգներին հասնել իր նպատակներին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Այսօր մեր թշնամիները փոխել են մարտավարությունը. նրանք փորձում են Իրանի իշխանությունների ու ժողովրդի վրա ճնշում գործադրել նոր գործիքով։ Նրանք ընտրել են ծովային շրջափակման և առևտրային ուղիների սահմանափակման ռազմավարությունը։ Ծովային շրջափակում մտցնելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին, տարածաշրջանի երկրների շահերին, համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը և որևէ արդյունք չի տալու»,- նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։