Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, ագրեսիայի գործողության համար դատական հայց կներկայացնի լրագրող Վիտո Կիլեսի դեմ, հաղորդում է Europa Press գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։

Ավելի վաղ Կիլեսը սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է փորձում Բեգոնյա Գոմեսին հարց ուղղել կոռուպցիոն սխեմաներին նրա հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են վարչապետի տիկնոջն ուղեկցող կանայք ուժով հեռացնում լրագրողին։

«Վարչապետի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, սրճարանում տեղի ունեցած «ագրեսիայի գործողության» կապակցությամբ դատական հայց կներկայացնի Վիտո Կիլեսի դեմ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նյութում նշվում է, որ Գոմեսի և նրա կողմնակիցների վարկածով Կիլեսը նրան թույլ չէր տալիս դուրս գալ սրճարանից՝ այդպիսով կատարելով «հետապնդում»։

Ապրիլին մեղադրող կողմը Գոմեսի համար պահանջել էր 24 տարվա ազատազրկում. նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման, բիզնեսի ոլորտում կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեջ։