Հանրապետության տարածքում` մայիսի 1-ի ցերեկը, 2-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամի հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում` մայիսի 1-ի կեսօրից հետո, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։