ԱՄՆ-ը Իսրայել է հասցրել 6 500 տոննա զինամթերք և տեխնիկա, հաղորդել է The Jerusalem Post-ը։

Լայնածավալ գլոբալ լոգիստիկ գործողության շրջանակում երկու բեռնատար նավեր հանգրվանել են Աշդոդի և Հայֆայի նավահանգիստներում՝ հասցնելով ավիացիոն և ցամաքային զինամթերք, ռազմական բեռնատարներ և այլ ռազմական սարքավորումներ։