ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։

«Իրանի ֆինանսական ուղիները խաթարելուն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում պատժամիջոցների ցանկում են հայտնվել իրանական արտարժույթի փոխանակման երեք ընկերություններ և դրանց առնչվող միջնորդ ընկերություններ։ Իրանական փոխանակման կետերը հանրագումարով տարեկան միլիարդավոր դոլարների արտարժութային գործարքներ են ապահովում։ Քանի որ Իրանը նավթի վաճառքի համար հիմնականում հաշվարկներ է կատարում չինական յուանով, այդ փոխանակման կետերը վճռորոշ դեր են խաղում նավթից ստացված եկամուտներն այնպիսի արժույթների փոխարկելու հարցում, որոնք ավելի հարմար են իրանական զինվորականների և նրանց գործընկերների օգտագործման համար»,- նշել են գերատեսչությունում։