Հանրապետության տարածքում՝
Մայիսի 3-ի ցերեկը, 4-7-ը, 8-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը և 4-ին կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ մայիսի 5-6-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ հասնելով 16-19 մ/վ արագության։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։





























