Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) գնդակահարել են հսկայական կոկորդիլոսի, որի ստամոքսում հետագայում հայտնաբերել են մարդկային մնացորդներ։ Այդ մասին մայիսի 5-ին հայտնել է BBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«4,5 մ երկարությամբ և 500 կգ քաշով հսկայական կոկորդիլոսին ինքնաթիռով տեղափոխել են մոտակայքում գտնվող Կրյուգերի ազգային պարկ», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ կոկորդիլոսի ներսում հայտնաբերվել են մարդու մարմնի մնացորդներ, ինչպես նաև վեց կոշիկ և լողափնյա հողաթափեր։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այս պահին կոկորդիլոսին ուղարկել են դիահերձման և ԴՆԹ փորձաքննության։ Սա արվում է զոհվածի ինքնությունը հաստատելու համար։ Նախնական տվյալներով՝ նա կարող է լինել գործարար, որին ավելի վաղ քշել էր գետի հոսանքը։





























