Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 5-ին ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարն Ադրբեջան է մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելուց հետո:





























