2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6%: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

·         շինարարություն՝ 24.7%,

·         արդյունաբերություն՝ 11.7%,

·         ծառայություններ՝ 9.1%,

·         առևտրի շրջանառություն՝ 0.1%։

2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 13.8%-ով. արտահանումը նվազել է 25.9%-ով, իսկ ներմուծումը՝ 5.8%-ով: 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.3%:

Համեմատության համար նշենք, որ 2026 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11.6%: