Ռուսաստանը վարել եւ վարելու է բելառուսական տնտեսությանն աջակցելու եւ օգնելու քաղաքականություն: Այդ մասին նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ամփոփելով Ընդհանուր պետության Բարձրագույն պետականխորհրդի նիստի արդյունքները:

Զրույցի ընթացքում, որը տեւել էր նախատեսվածից երեք անգամ երկար, նախագահների ուշադրության կենտրոնում, ըստ «Վեստիի», եղել են ֆինանսական ճգնաժամի հետեւանքների վերացման համատեղ գործողությունների ծրագիրը: Ինչպես նշել է Մեդվեդեւը, «ընդհանուր առմամբ, մենք եկանք համաձայնության, բայց խնդիրները դեռ մնում են»: Նա հույս է հայտնել, որ չնայած երկրներն այնքան էլ արագ չեն ընթացել ոորոշ հարցերի ուղղությամբ, «այդուհանդերձ այն որոշումները, որ ընդունվել են Ընդհանուր պետության շրջանակներում եւ երկկողմ գործընթացների շրջանակներում, նպաստել են ֆինանսական ճգնաժամի հետեւանքների վերացմանը»:

«Այդ ժամանակվա ընթացքում մենք երկար քննարկել ենք օրակարգին վերաբերող հարցերը»,- ավելի ուշ հայտարարել է Լուկաշենկոն: Նրա խոսքով, տարաձայնություններ չեն եղել, բայց եղել են «թյուրըմբռնումներ», բայց եւ այդ հարցերում կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները:

Ըստ Մեդվեդեւի, վերջնարդյունքում կողմերը դուրս են գալիս երկկողմ հարաբերությունների լուծման՝ բոլոր առումներով: Ի դեպ, Մեդվեդեւը նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանին եւ Բելառուսին չի հաջողվել նավթամթերումների հարցի վերաբերյալ լուծումներ գտնել: