Հայաստանի հանրապետական կուսակցության հանրահավաքին մարդիկ իրենց կամքով են մասնակցում, նրանց ավտոբուսներով չեն բերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ ԲՀԿ վերջին հանրահավաքներում տարածվող տեղեկությունները, թե ՀՀԿ այսօրվա հանրահավաքին մարդկանց ավտոբուսներով են բերում, չեն համապատասխանում իրականությանը:
«Խորհուրդ եմ տալիս նյարդերին ազատություն չտալ, քանի որ մեր կողմնակիցները գալիս են հանգիստ իրենց կամքով: Նաեւ խորհուրդ եմ տալիս նման հակաքարոզչություն չիրակաացրել ՀՀԿ-ի դեմ»,-ասաց նա:




























