ՆԱՏՕ-ն՝ որպես Սառը պատերազմի դարաշրջանի ծնունդ, պետք է վերանայի ժամանակակից աշխարհի կայունության վրա իր դերն ու ազդեցությունը։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«ՆԱՏՕ-ն պետք է սրբագրի Չինաստանի վերաբերյալ իր սխալ պատկերացումները, դադարի առճակատումներ հրահրել և սեփական մեղքը ուրիշների վրա բարդել»,- հայտարարել է Լին Ցզյանը՝ պատասխանելով Ռյուտեի մեղադրանքները մեկնաբանելու վերաբերյալ «ՌԻԱ Նովոստի»-ի խնդրանքին։

Նա հավելել է, որ դաշինքը պետք է նաև «խորապես վերանայի իր դերն ու ազդեցությունը ժամանակակից աշխարհի խաղաղության և կայունության վրա»։